1 Մարտ, Բշ, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

ԱՀԹ հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի առթիվ:

 Վեհափա՛ռ Տեր,

Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝  ծննդյան տոնի առթիվ:

 Աստծո կամոք Միածնաէջ Մայր սրբավայրում  երկու տասնամյակ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի հովվապետական գավազանը՝ Հայոց ազգին քրիստոնեական Ճշմարտության և սիրո  շավիղներով առաջնորդելու համար: «Աստծո Միածին Որդու փրկագործական առաքելությամբ շնորհն ունենք ճշմարտությունը ճանաչելու, գտնելու կյանքի իմաստն ու նպատակը, երջանկության ճանապարհը: Ճշմարտությունը և կյանքը մեր հոգիներից պիտի բխեն, Քրիստոսին սիրող հոգիներից, որ հավատում են Նրա խոսքին՝ Սուրբ Ավետարանին….» (Գարեգին Բ Կաթողիկոս):

  Ի սրտե Ձերդ Սրբությանը մաղթում ենք քաջառողջություն, շարունակական կենսունակություն՝ Ձեր եկեղեցանվեր ծառայությունն  առավել պտղաբեր դարձնելու համար:  Թող  Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Աջով և Սուրբ Խաչի  նշանով զորակից և մարտակից լինի Ձեզ՝ ի պայծառություն լուսավորչահաստատ Հայոց  Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:

 

Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

21.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․