13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր

Ալքիմիկոսը

Մի չին ալքիմիկոս երկար տարիներ ջանում է գտնել անմահությունը: Եվ այսպես բազում օրեր անց մի կիսախավար ձեղնահարկում տարբեր նյութեր բաղադրելով փորձեր է կատարում:

Փոքր-ինչ անց ուրախությամբ գոչում է.

- Գտա՜, գտա՜, անմահության բաղադրությունը գտա:

Նրա մոտ են շտապում ջահերով զինված այլ ալքիմիկոսներ: Գյուտարարը ոգևորությամբ մի կավե ամանով լցված բաղադրությունը ցույց է տալիս մյուսներին, որոնք մեծ հետաքրքրությամբ իրենց ջահերը մոտեցնում են ընդհուպ կավե ամանին, որպեսզի ավելի լավ տեսնեն: Լսվում է մի պայթյուն, ձեղնահարկը լցվում է թանձր ծխով և չորս կողմը սուրացող կավե ամանի կտորներով...  քանի որ ալքիմիկոսն անմահության փոխարեն հայտնաբերել էր վառոդը... Մարդիկ ինչքան փորձեն գիտությամբ, փիլիսոփայությամբ և այլ ճանապարհների միջոցով շրջանցել Աստծուն և անմահությունը փնտրել, զուր է, որովհետև այդ փնտրտուքների մեջ շատ ավելի արագ մահվան մի նոր ուղի են գտնում, քան անմահություն:

Պետք չէ անտեսել հավերժություն պարգևող Արարչին` անմահություն փնտրելով անմահությունից դուրս:

 

Հովհաննես Մանուկյան

21.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․