Գրքեր

Անհնար է միության մեջ մտնել Մարդասերի հետ՝ առանց ուրիշների մասին հոգալու

Իր մերձավորի բարօրության մասին մտածողը մտածում է նաև իր բարօրության մասին, քանի որ՝ ըստ երանելի Մակար Եգիպտացու. «Անհնար է փրկվել այլ կերպ, քան մերձավորի միջոցով»: Պողոս առաքյալն էլ հորդորում է. «Ոչ ոք թող չմտածի միայն իր մասին, այլ նաև իր ընկերոջ մասին» (Ա Կորնթ. 10:24), չէ՞ որ «Քրիստոսն էլ ինքն իր մասին չմտածեց» (Հռոմ. 15:3): Այնուհետև առաքյալը վկայում է և ասում, որ ինքը մնացել է երկու սրի արանքում. մի կողմից ցանկանում է դուրս գալ այս կյանքից և Քրիստոսի հետ լինել, ինչը որ անհամեմատ ավելի նախընտրելի է, բայց մյուս կողմից մարդկանց սիրո համար ավելի կարևոր է համարում մնալ այս կյանքի մեջ (Փիլ. 1:23-24): «Բավական չէ հոգ տանել միայն մեր մասին. անհնար է միության մեջ մտնել Մարդասերի հետ՝ առանց ուրիշների մասին հոգալու»,- ասել է եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանը:

Մերձավորի մասին հոգածությունն էր, որ կրկին համախմբեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը համայնքի կողմից տրամադրած դրամական աջակցությունը (100 000 դրամ) նոյեմբերի 15-ին փոխանցեց Սահակյան Անուշին (41 տ.): Անուշն իր ամուսնու, երկու զավակների և տատիկի հետ բռնի տեղահանվել է Արցախի Ստեփանակերտ քաղաքից: Ընտանիքի հայրը մասնակցել է Արցախյան քառօրյա, 44-օրյա և 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմներին: Ընտանիքի ավագ զավակը Դաունի համախտանիշ ունի: Այժմ ընտանիքը բնակվում է Չարբախի Շիրակի 8 բն. 3 հասցեում:

 

Կարինե Սուգիկյան

15.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․