20 Մայիս, Բշ, Հոգեգալստյան Բ օր: Պահք

Գրքեր

Անշահախնդրություն և նրբազգացություն

Աղոթել կարելի է միայն Աստծու շնորհի օգնությամբ։ Ոչ մի աղոթք չի կարող արվել առանց աստվածային շնորհի։ Վերհիշեք Սիրաքի իմաստությունը․ «Թող իմաստությամբ ասվի օրհնությունը, և Տերը հաջողություն կտա նրան» (15։10): Այսինքն՝ միայն նա, ով ունի աստվածային իմաստությունը, կարող է փառաբանել Աստծունայնպես, ինչպես հարկն է։ Եվ միայն Տերն է տալիս դրա համար անհրաժեշտ շնորհը։ Երբ գալիս է շնորհը, երբ գալիս է սերը, այդժամ արտաբերում ես Քրիստոսի անունը, ու նրանով են լցվում միտքդ ու սիրտդ։

Բայց և այնպես, այդ սերը, այդ փափագն ունեն աստիճաններ։ Երբ ապրում ես այդ սիրով, ցանկանում ես շահել հոգևորը ոչ միայն արթուն, այլև քնած ժամանակ։ Ամեն ինչ արա սիրով, մնա, շարժվիր սիրո մեջ։ Առ Աստված սիրով կատարիր յուրաքանչյուր գործ։ Սեր ու երախտագիտություն զգա Աստծու հանդեպ, և մի մտածիր որևէ բանում հաջողելու մասին, մոռացիր «հաջողություն» հասկացությունը։

Արժեքավորը հենց այն է, որ աղոթես ուշադիր, հոգևոր քնքշությամբ, սիրով, ջերմեռանդորեն, և այդժամ այն քեզ ձանձրալի կամ հոգնեցուցիչ չի թվա, այնպես, ինչպես «իմ մայրիկ, իմ հայրիկ» ասելիս ես լիարժեք հանգիստ զգում։

Այսպիսով՝ աղոթք ձեռք բերելու համար լարվելու կարիք չկա։ Հարկ չկա ասելու․ «Ես կճգնեմ, որպեսզի աղոթք ձեռք բերեմ ու դրախտի արժանանամ»։ Մի մտածիր, որ երկնքում հարյուրապատիկ ավելին ես ստանալու։ Աղոթիր առանց հաշվենկատության, առանց ծածուկ շահադիտական մտքի, ոչ նրա համար, որ ինչ-որ բան ձեռք բերես։ Եվ եթե անգամ հազար երկրպագություն անես դրախտ մտնելու համար, արժեք չունի։ Մոռացիր «շահ, օգուտ» բառերը։

Դա արա սիրուց մղված, և եթե Աստված ցանկանա քեզ դժոխք ուղարկել, ապա թող անի այնպես, ինչպես կամենում է։ Դա էլ հենց նշանակում է անշահախնդրություն։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

25.07.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․