Գրքեր

Արիության և համբերության մասին

Ասաց ծերը. «Եթե փորձության մեջ ընկնես, և դրա պատճառով դուրս գաս քո վայրից, ուր էլ որ գնաս` այնտեղ քեզ ավելի մեծը կպատահի: Ուստի՝ մնա քո տեղում, մինչև փորձությունն անցնի, որպեսզի խաղաղությամբ ընթանաս և ոչ մեկին չխռովեցնես»: Սաստիկ զայրացկոտ մեկը կար, որ խիստ տրտմում էր եղբայրների մեջ: Սա ասաց. «Գնամ այսինչ անապատը, ուր բարկության պատճառ չկա»: Այնտեղ գնալուց հետո, երբ ջրամանը գետնին դրեց, այն երեք անգամ շրջվեց: Նա բարկացած՝ ջրամանը խփեց քարին, ապա մտաբերելով՝ ասաց. «Այս բանը դիվական է», և վեր կենալով գնաց իր եղբայրների մոտ: Այդպես անելուց հետո փորձությունը  դադարեց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

04.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․