Գրքեր

Արթուն և զգաստ լինելու մասին

Մի անգամ ոմն եղբայր գնաց հայր Հովհաննեսի մոտ, որպես­զի վերցնի նրա զամբյուղները և տանի ծախելու: Ծերը, դուրս գա­լով, հարցրեց նրան. «Ի՞նչ է քեզ հարկավոր, հա՛յր»: Եվ նա ասաց. «Տո՛ւր քո զամբյուղները, հա՛յր»: Ծերը ներս մտավ, որպեսզի բերի, և մոռացավ, ապա նստեց և սկսեց հյուսել: Դարձյալ բախեց եղբայ­րը, և նա դուրս եկավ նրան հարցնելու, և եղբայրը նույն բանն ասաց: Կրկին ներս մտավ, որ զամբյուղները բերի, և կրկին մոռացավ և նստեց հյուսելու: Եղբայրը երրորդ անգամ բախեց, և հայրը դուրս ելավ և հարցրեց նրան. «Ի՞նչ ես խնդրում»: Նա ասաց. «Քո զամբյուղները, հա՛յր»: Այնժամ նրան ներս տարավ և ասաց. «Եթե զամբյուղներն ես խնդրում, վերցրո՛ւ դրանք և գնա՛»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

17.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․