Գրքեր

Աշխարհը

Մի նավաստի հասնում է ծովափին, և այդտեղ խարիսխ գցած գեղեցիկ առագաստանավով գայթակղված, շտապում է նստել այն:

-Այսօր փոթորիկ է լինելու, մի նստիր այս նավը,- զգուշացնում է ափին զբոսնող անցորդը:

-Ինչպե՞ս չնավարկեմ այս հիասքանչ առագաստանավով, որն ինձ հասցնելու է հեքիաթային աշխարհները: Ես փորձում եմ պահել պատվիրանները, և հավատում եմ, որ Աստված ինձ պահապան կլինի, ու այս նավին ամենազորեղ փոթորիկն էլ չի վնասի: Իսկ դու սովորական մի ձկնորս ես, ինչպե՞ս գիտես, թե ինչ է լինելու:

Երբ առագաստանավը բավականին հեռանում է ծովափից, հուժկու փոթորիկ է բարձրանում և նավը կործանում: Այս նավաստին, հուսահատ ու վհատված, տախտակամածի մի բեկոր է գտնում ու կառչելով դրան այդպես լողում, մինչև ալիքները հանդարտվում են: Անծայրածիր թվացող ծովի մեջ նավաստին նկատում է իրեն մոտեցող մի փոքրիկ նավակ և թիավարող ձկնորսին: Եվ զղջալով ասում է.

-Տե´ր Հիսուս Քրիստոս, Քեզ պարզապես կամեցա իբրև մի ձկնորս տեսնել, այդպիսով իբրև թե Քեզ չճանաչել ու խրատդ անտեսել, սակայն եկել ես ինձ ծովից հանելու ու իմ կյանքը փրկելու...

Ով սիրում է աշխարհը, նա իր ունեցածն էլ կկորցնի, ով սիրում է Աստծուն, նա իր ունեցածից ավելին կգտնի: Չես կարող սիրել և´ աշխարհը, և´ Աստծուն: Կամ աշխարհին պիտի ծառայես կամ էլ` Աստծուն: 

 

Հովհաննես Մանուկյան

 

28.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․