23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր

«Աստված սիրում է ողորմություն և ճշմարտություն»

Հոկտեմբերի 26-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Գալոյան Լիանային (36 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր համայնքի անդամ Մանվել Բաբայանը: Լիանան իր ամուսնու՝ Մանուչարյան Սասունի (44 տ.) և երկու անչափահաս զավակների հետ վարձակալությամբ բնակվում է Ավան Դուրյան 48 շ. 32 բն. հասցեում: Մանուչարյան ընտանիքը ֆինանսական մեծ խնդրի առջև է կանգնած. գոյացած պարտքերի դիմաց բանկը Լիանայի ամուսնու աշխատավարձն է գանձում: «Արդեն վեց ամիս է, ինչ սրտի հետ կապված խնդիրներ ունեմ, չեմ կարողանում բժշկի դիմել, ամուսինս ևս առողջական խնդիր ունի: Շատ հաճախ բարեկամներն են օգնության ձեռք մեկնում, այս անգամ էլ եկեղեցին աջակցեց»,- ասաց Լիանան՝ շնորհակալություն հայտնելով Տեր Գրիգորին և աջակից անձին:

Ըստ սաղմոսերգուի՝ Աստված սիրում է ողորմություն և ճշմարտություն (Սաղմոս 38:12): Ոչինչ այնքան հաճելի չէ Աստծուն, որքան ողորմությունը, որով մարդ արարածն իր Արարչին է նմանվում: Քրիստոնյան իր առջև ունի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ողորմած կերպարը. «Արդարև, գիտեք, որ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, ինչպիսի՜ շնորհ արեց մեզ. Նա, որ հարուստ էր, աղքատացավ ձեզ համար, որպեսզի Իր աղքատանալով դուք հարստանաք» (Բ Կորնթ. 8:9): Իր քարոզչության ընթացքում չեղավ մի դեպք, որ մեր Տերը անտարբեր գտնվեր մարդկային տառապանքի հանդեպ: Նա Իր սիրով և գթառատությամբ ամոքեց և շարունակում է ամոքել տառապյալների հոգին և մարմինը:

 

Կարինե Սուգիկյան

26.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․