Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Մի անգամ Սկյութիայում ծերերը ճաշակում էին միասին: Հայր Հովհաննես Կարճահասակն էլ էր նրանց հետ: Երեցներից մեկը վեր կենալով կժով ջուր մատուցեց նրանց, որ խմեն, սակայն ոչ մեկը չկամեցավ նրանից ջուր վերցնել, բացի Հովհաննես Կարճահասակից: Եվ զարմացան նրա վրա և ասացին. «Ինչպե՞ս դու` ամենքից կրտսերագույնդ, համարձակվեցիր վերցնել երեցից ջուր և ըմպել»: Հայր Հովհաննեսն ասաց նրանց. «Երբ վեր եմ կենում մեկին ջուր տալու, ուրախանում եմ, որ բոլորն ըմպում են, որպեսզի վարձ ստանամ: Արդ, ես նրա համար վերցրի, որ նրան վարձք լինի, և չտրտմի` իրենից ջուր չվերցնելու պատճառով»: Երբ նա այս ասաց, բոլորը զարմացան նրա դատողության վրա և օգուտ քաղեցին  դրանից:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

09.09.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․