Գրքեր

Ավելի լավ կյանք

Մի դերասան շատ է տրտմում իր կյանքի ընթացքից և մտածում, որ եթե կյանքն ամբողջովին Աստծուն հանձնի, ապա Աստված իրեն ճգնավոր պիտի դարձնի և տխուր-տրտում, դժգույն կյանք պիտի ապրի և գնում է հեռավոր մի վանք: Երփներանգ ծաղիկներով լեցուն դաշտում հանդիպում է ծեր վանականին ու հարցնում.

- Շա՞տ դժգույն է կյանքը, երբ այն ամբողջովին Աստծուն ես հանձնում:

Ծեր վանականը պատասխանում է.

- Ո՛վ անմիտ, այս դաշտում տեսնո՞ւմ ես երփներանգ ծաղիկները:

- Այո՛, տեսնում եմ, դրանք շատ գեղեցիկ են:

- Իսկ ինչո՞ւ չես վստահում Աստծուն, Ով Բարի է և ստեղծել է այդ բոլոր գեղեցիկ ծաղիկները, չէ՞ որ քո կյանքը նույնիսկ ավելի գեղեցիկ կդարձնի, քան այս ծաղիկներն են, իսկ դու Աստծուն իսկապես չես վստահում, այլ՝ աշխարհին, դրա համար էլ չես կարողանում այդ ամենը հասկանալ ու Աստծուն մոտենալ...

 

Հովհաննես Մանուկյան

12.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․