Գրքեր

Բարձրագույն արժեք, որին հավատարիմ է քրիստոնյան

Քրիստոս Իր հետևորդներին փոխանցեց այն կարևոր գիտակցումը, որ մարդու ամենաբարձր որակն ու արժանապատվությունը տաղանդը, գիտելիքը, աշխատանքն ու ձեռքբերումները չեն, այլ մի այլ բան, առանց որի բոլոր արժեքներն ու ցանկացած գործունեություն արժեզրկվում են: Մարդկային անհատականության բարձրագույն արժեքը սերն է Աստծու և իր նմանի հանդեպ: Պողոս առաքյալը քրիստոնեական այս արժեքը նկարագրել է հրաշալի խոսքերով. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են: Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ: Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվում»  (Ա Կորնթ. 13:1-3):

Դարեր շարունակ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին, Տիրոջ կողմից ավանդված պատգամները կյանքի կոչելով, սիրո ծառայություններ է մատուցում կարիքի մեջ գտնվող իր անդամներին: Հոկտեմբերի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վահան քահանա Առաքելյանը այցելեց Արցախից բռնի տեղահանված  և  պայթյունի հետևանքով այրվածք ստացած Խաչատրյան Մանվելին (20 տ.): Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց և Մանվելին փոխանցեց դրամական աջակցություն  (100 000 դրամ), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Պետրոսյան Հրաչը: Արցախից բռնահաված Խաչատրյան ընտանիքի վեց զավակներից երկուսն անչափահաս են: Ընտանիքի հայրը զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և արդեն երեք տարի է, ինչ ընտանիքի կարիքները հոգում են Մանվելն ու իր եղբայրը: Խաչատրյան ընտանիքն այժմ վարձակալությամբ բնակվում է Երևանում քաղաքում Բելինսկի փ. 70 հասցեում:

 

Կարինե Սուգիկյան

11.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․