Գրքեր

Ճշմարտությունը ճանաչելու ամենակարևոր պայմանը խոնարհությունն է

- Իրականում քրիստոնեական կրոնը փոխակերպում ու բժշկում է մարդուն։ Սակայն ամենագլխավոր պայմանը, որպեսզի մարդ ընդունի ու ճանաչի ճշմարտությունը, խոնարհությունն է։ Եսասիրությունը մթագնում է մարդու միտքը, խճճում այն, ուղղորդում նրան դեպի պատրանք ու հերետիկոսություն։

Շա՜տ կարևոր է, որ մարդ հասկանա ճշմարտությունը,- ասում էր հայր Պորֆիրիոսը։

Հնում նախամարդիկ ո՛չ տներ ունեին, ո՛չ ուրիշ որևէ բան։ Մտնում էին քարանձավ, որտեղ պատուհաններ չկային, մուտքը փակում էին քարերով ու ճյուղերով, որպեսզի քամի չփչի։ Նրանք չէին հասկանում, որ դրսում կյանքն է, թթվածինը։

Քարանձավում մարդ հիվանդանում է ու քայքայվում, իսկ դրսում վերակենդանանում է։

Կարո՞ղ ես հասկանալ ճշմարտությունը։ Ուրեմն արևի տակ ես, լույսի մեջ, տեսնում ես ողջ վեհությունը։ Հակառակ դեպքում՝ խավար քարանձավում ես։ Լույսն ու խավարն են տարբերակները, երրորդը գոյություն չունի։

Ո՞րն է ավելի լավ քեզ համար։ Հեզ, խոնարհ, հանգիստ, խաղաղ լինել ու սեր ունենա՞լ, թե՞ նյարդային ու վհատ լինել, բոլորի հետ գժտվել, բոլորին վիրավորել։ Իհարկե, սերը վեր է։ Մեր կրոնն ունի այդ բոլոր բարիքները և ճշմարտությունն է։

Սակայն շատերն այլ բանի են ձգտում․․․

Այս ճշմարտությունը մերժողները հոգեկան հիվանդ մարդիկ են։ Նրանք ասես հիվանդ երեխաներ են, որոնք ծնող չեն ունեցել կամ նրանք բաժանվել են կամ էլ մշտապես նախատել են նրանց։ Այդպիսի երեխաները չեն կարողանում հարմարվել կյանքին։ Եվ հերետիկոսության մեջ, աղանդներում հայտնվում են բոլոր խճճված մարդիկ։ Խճճված ծնողների խճճված զավակները։ Բայց այս բոլոր խճճված ու չհարմարված մարդիկ ուժ ունեն, համառություն և շատ բաների են հասնում։

Նրանք իրենց են ենթարկում նորմալ ու հանգիստ մարդկանց, քանի որ ազդեցություն ունեն այլոց վրա, իրենց նմանների և իշխում են աշխարհին։ Կան նաև ուրիշները, որոնք ճշմարտությունը չժխտելով՝ չեն հետևում դրան, որովհետև հոգեպես հիվանդ են ու խճճված․․․

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

20.09.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․