Գրքեր

Դահուկորդը

Ձնառատ եղանակին դահուկորդը բարձունքից արագ սահում է դեպի ցած, սակայն ժամանակ առ ժամանակ որևէ խոչընդոտ է հանդիպում և ստիպված կանգ է առնում, այնուհետև որոշում, որ այդ ուղղությամբ ավելի լավ է դահուկ վարելու ու ավելի կատարյալ և արագ սահում դահուկներով: Մի գյուղացի, որ ապրում էր մոտակայքում, աղաղակելով գալիս է: Դահուկորդը կանգ է առնում և ասում.

- Չե՞ս տեսնում, թե ինչքան լավ եմ դահուկներով սահում և ինչքան լավ եմ ընթանում: Ինչո՞ւ ես խանգարում ինձ:

Գյուղացին պատասխանում է.

- Եթե լավ ես ընթանում, ապա դա դեռ չի նշանակում, որ ճիշտ ուղղությամբ ես ընթանում, թեև քեզ թվում է, թե ճիշտ ուղով ես գնում, սակայն քիչ անց հսկայական անդնդախոր կիրճ է, եթե կանգ չառնես՝ այդ կիրճի մեջ կգահավիժես:

 

Երբեմն մեզ թվում է, թե ճիշտ ճանապարհով ենք ընթանում և ուրախանում ենք, թե ինչքան լավ ենք այդ ուղղությամբ ընթանում, բայց տարակուսում ենք, երբ այդ ուղին խափանող խնդիրներ և խոչընդոտներ են հաճախակի լինում, որոնք նաև Աստված է թույլ տալիս, որ պատահեն, քանի որ ինչքան լավ ենք գնում այդ ուղղությամբ, որը կարծում ենք, թե լավ է մեր կյանքի համար, սակայն իսկության մեջ ոչ թե ավելի լավ է, այլ շատ ավելի վատ: Անհրաժեշտ է կանգ առնել և մեր կյանքի ուղու վերաբերյալ ինքնաանդրադարձ կատարել և ընթանալ ճիշտ ուղղությամբ, որն իսկապես տանում է առ Աստված, այլ ոչ թե դեպի մեր կամայականությունները, ցանկություններն ու նպատակները: Այս ամենը հատկապես վերաբերում է մեր ներքին կյանքին՝ բնավորությանը, սովորույթներին, կենցաղավարությանը, որոնք չեն փոխվում և քրիստոնյա ենք մնում արտաքնապես, սակայն ներքուստ մեղավոր, հին մարդու կյանքով ենք ապրում: Արդ, ինչպես առաքյալն է ասում, անհրաժեշտ է նոր մարդ դառնալ (Եփես. 4.22-24, Կողոս. 3.10) և ճիշտ ուղով ընթանալ:

 

 

Հովհաննես Մանուկյան

09.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․