- Երբ ես ծանր հիվանդ էի ու պատրաստ՝ ննջելու, չէի ուզում մտածել մեղքերիս մասին,- խոստովանում էր հայր Պորֆիրիոսը,- այլ ուզում էի խորհել Տիրոջ՝ իմ Քրիստոսի սիրո մասին, հավիտենական կյանքի մասին։ Չէի ուզում վախենալ։ Ես ուզում էի գնալ Տիրոջ մոտ, մտածել Նրա բարության ու սիրո մասին։
Եվ այժմ, երբ մոտ է կյանքիս ավարտը, անհանգստություն ու վախ չունեմ, բայց մտածում եմ այն մասին, որ երբ կանգնեմ Քրիստոսի առջև Երկրորդ գալուստին, Նա ինձ կասի․ «Բարեկա՛մ, ինչպե՞ս մտար այստեղ առանց հարսանեկան հանդերձի»։ Ես կխոնարհեմ գլուխս ու կասեմ․ «Թող լինի այն, ինչ Դու ես կամենում, Տե՛ր իմ, ինչ Քո սերն է ցանկանում։ Ես գիտեմ, որ անարժան եմ։
Ուղարկիր ինձ այնտեղ, ուր Քո սերը կկամենա։ Ես արժանի եմ դժոխքի։ Եվ եթե անգամ ինձ դժոխք ուղարկես, միայն թե Քեզ հետ լինեմ։ Միայն մի բան եմ ցանկանում, մի բան փափագում, մի բան փնտրում, Տե՛ր իմ Հիսուս Քրիստոս՝ լինել Քեզ հետ, որտեղ էլ, ինչպես էլ որ Դու կկամենաս»։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը