Գրքեր

Համբերություն

Մի իշխան մեկը մյուսի ետևից երեք մարդու է վարձում, որպեսզի իր ծերունի հորը խնամեն: Առաջինը երեք օրից ավելի չի դիմանում և հեռանում է, երկրորդը յոթ օրից ավելի չի համբերում և փախչում է, իսկ երրորդը շարունակում է խնամել: Հետաքրքրությամբ լցված իշխանը հարցնում է երրորդին.

- Ամեն գիշեր սպասում եմ, որ համբերությունդ կհատի և ինքդ էլ ջրով լի բաժակը բարկացած կշրխկացնես գետնին ու կհեռանաս, որովհետև ծերունի հայրս ամբողջ գիշեր տասնհինգ րոպեն մեկ գալիս, արթնացնում ու ջուր է ուզում, սակայն ինչ եկել ես, գիշերները խաղաղ լռություն է տիրում:

Մարդը պատասխանում է.

- Ճիշտ եք, Ձեր ծերունի հայրն ամեն գիշեր պարբերաբար ինձ արթնացնում է և ջուր ուզում, իսկ ես գոհություն եմ հայտնում Աստծուն, վերցնում եմ աղոթագիրքը և շարունակ, բարձրաձայն սաղմոսները կարդում: Եվ ծերունին հոգևոր կյանքի ջրով հագենալով՝ խաղաղությամբ ննջում է, ինքս էլ Աստծուն կրկին գոհություն եմ հայտնում և հանգիստ քնում:

 

Հովհաննես Մանուկյան

13.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․