23 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Հերթական աջակցություն կարիքավոր ընտանիքին

Առաջին դարից առ այսօր եկեղեցական համայնքային կյանքի դարավոր փորձառությունը փաստում է, որ սիրո մեջ է միության ամրությունը: Սիրո շուրջ միավորված համայնքներն աճում են և զորանում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ջանում է կենդանի պահել իր համար մեծագույն գանձը համարվող հավատը, որը, Հակոբոս առաքյալի խոսքի համաձայն, կենդանի է միայն բարի գործերով (Հակոբոս 2:26): Համայնքի անդամները՝ որպես Աստծո բազմաթիվ պարգևների տնտեսներ, իրենց ծառայասիրությամբ անդադար փառավորում են Տիրոջ անունը: «Ամո՛ւր և հաստատո՛ւն մնացեք, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար՝ իմանալով, որ ձեր հոգնությունն առանց վարձատրության չի մնա»,- ասել է Ս. Պողոս առաքյալը Կորնթոսում իր կողմից հիմնած եկեղեցական համայնքին:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքային կյանքից ներս, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Տիրոջ գործին են միավորվում ոչ միայն համայնքի անդամները, այլ նաև արտերկրում բնակվող մեր հավատավոր հայրենակիցները: Հունիսի 9-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մարկոսյան կարիքավոր ընտանիքին հանձնեց դրամական աջակցություն (100 ԱՄՆ դոլար), որ հերթական անգամ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Մարկոսյան բազմազավակ ընտանիքը բնակվում է Էջմիածին քաղաքի Իսիլե Մուլինո փողոցի 7/3 հասցեում: Չորս զավակների մայրը՝ Զարուհի Մարկոսյանը, 3-րդ խմբի հաշմանդամ է և չի աշխատում, նրա ամուսինը ևս ի վիճակի չէ աշխատելու՝ ողնաշարային խնդիր ունենալու պատճառով: «Ապրում ենք ընտանեկան նպաստի և հաշմանդամության թոշակի գումարներով»,- ասաց Զարուհին և իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

09.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․