Գրքեր

Հոգևոր չափը

Ոմն ծեր եկավ Հովհաննես Կարճահասակի խուցը և տեսավ, որ նա ննջում է, իսկ նրա կողքին հրեշտակ կար և հով էր անում նրա երեսին. և երբ այս տեսավ ծերը, դուրս եկավ այնտեղից: Իսկ երբ Հովհաննեսը զարթնեց քնից, իր աշակերտին ասաց. «Եկա՞վ մեկն այստեղ, մինչ ես քնած էի»: Եվ աշակերտն ասաց. «Այսինչ ծերը եկավ»: Եվ հայր Հովհաննեսն իմացավ, որ ծերը իր հոգևոր չափին էր, որ տեսավ հրեշտակին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․