23 Դեկտեմբեր, Բշ
Երբ ասում ենք «սեր», նկատի ունենք ոչ թե որպես արժանիք ձեռք բերված առաքինությունները, այլ մաքուր սիրտը, որը սիրում է Քրիստոսին ու մարդկանց։ Ահա թե որն է նպատակակետը։ Ամեն ինչ ուղղենք դրան։
Օրինակ՝ տեսնում ենք մանկանը գրկած մորը, թե ինչպես է նրա հոգին սիրում ու փարվում նրան։ Տեսնում ենք, թե ինչպես է շողում նրա դեմքը, երբ նրա գրկում է այդ հրեշտակը։
Այդ ամենը տպավորություն է գործում Աստծու մարդու վրա, նա նկատում է դա ու սրտի պոռթկումով ասում․ «Երանի՜ թե ես էլ այդպես տենչայի իմ Աստծուն, իմ Քրիստոսին, Աստվածամորը, մեր սրբերին»։ Այո՛, այսպե՛ս պիտի սիրենք Քրիստոսին։
Դու ցանկանում ես դա, ուզում ես շահել Աստծու շնորհի միջոցով։ Բայց մի՞թե մեր հոգում հուր կա առ Քրիստոս։ Դժվարության պահին արդյո՞ք շտապում ենք խաղաղվել Սիրեցյալին աղոթելով։ Թե՞ հարկադրում ենք մեզ ու ասում․ «Օ՜հ, կրկին հարկավոր է աղոթել ու կանոն կարդալ․․․»։ Ի՞նչն է պակաս, ինչո՞ւ նման զգացումներ ունենք։ Որովհետև աստվածային սեր չունենք։ Նման աղոթքը արժեք չունի։ Ներեցեք, որ ասում եմ, բայց կարծում եմ, որ նման աղոթքը կարող է անգամ վնասել․․․
Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը