Գրքեր

Ջերմ սրտով աղոթք

Մի անգամ ոմն թեբացի ծեր եկավ Սինա լեռը. և մինչ գնում էր այնտեղ, ճանապարհին նրան հանդիպեց ոմն եղբայր և ծերին ասաց. «Երաշտի պատճառով նեղվում ենք, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Եվ ինչո՞ւ աղոթքի չեք կանգնում և Աստծուն չեք աղաչում»: Եղբայրը նրան ասաց. «Աղոթք էլ ենք անում, ուխտ էլ, բայց անձրև չի գալիս»: Ծերն ասաց. «Ջերմ սրտով չեք կանգնում աղոթքի, և ուզո՞ւմ ես իմանալ, որ դա այդպես է»: Այնժամ աղոթքի կանգնեց և իր ձեռքերը բարձրացրեց վեր, նույն պահին էլ անձրև եկավ: Եվ եղբայրը, տեսնելով այդ, զարհուրեց և գետին ընկնելով՝ երկրպագեց նրան: Իսկ ծերը փախավ այնտեղից, իսկ եղբայրն ամենքին պատմեց տեղի ունեցածը, և ովքեր լսեցին՝ փառավորեցին Աստծուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

06.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․