Գրքեր

Խաղաղություն

Ադամանդագործը գալիս է ծեր վանականի մոտ և ասում.

- Նորից մեղք եմ գործել. առևտրի ժամանակ չկարողացա պահպանել արդարությունը և այժմ տագնապում եմ ու վհատվում, որ մեղանչեցի և Աստծո կամքով չգործեցի:

Վանականը պատասխանում է.

- Ինչ էլ լինի, երբեք մի կորցրու հոգու խաղաղությունը, որովհետև այն օգնում է կանգնել և ապաշխարությամբ Աստծուն մոտենալ: Այն բխում է խոնարհությունից և Աստծու սիրուց: Խաղաղությունը հոգու առագաստն է, որ մղում է առաջ շարժվել և մեղքի ու փորձության ալիքների քմահաճույքին չմատնվել: Երբ թանկարժեք քարն ընկնում է փոշու, ցեխի, տիղմի մեջ, կորցնում է փայլը, սակայն չի դադարում թանկարժեք քար լինել: Եվ երբ ջրով մաքրվում է, կրկին փայլում է: Հոգու խաղաղությունը պետք է նման լինի այդպիսի թանկարժեք քարի, որը երբեք չի կորցնում իր էությունը և արժեքը:

 

Հովհաննես Մանուկյան

06.01.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․