Գրքեր

Խոստովանություն բանջարանոցի համար

Պաիսոս Աթոսացին պատմում էր, որ մի անգամ, երբ իր բանջարանոցն էր փորում, որպեսզի լոլիկի մի քանի թուփ տնկի, ապա նրա մոտ եկած այցելուներից մեկը հարցրեց.

- Ի՞նչ ես անում:

- Խոստովանեցնում եմ բանջարանոցս:

- Ինչպե՞ս թե,- ապշեց այցելուն,- մի՞թե բանջարանոցն էլ է խոստովանության կարիք զգում:

- Իհա՛րկե զգում է: Ես համոզվել եմ, որ երբ հողը մաքրում եմ քարերից, մոլախոտերից, փշերից և այլն, ապա այն բանջարեղենը, որ հողը ծնում է, կարծես հատուկ ընտրված լինի՝ առողջ ու ամուր: Իսկ եթե բանջարանոցն առանց խոստովանության թողնես, ապա լոլիկներն ինչ-որ անհաս, դեղնած ու սմքած են լինում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

20.03.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․