Գրքեր

Կռացած դեպի դրախտ

Մի ճգնավոր, մեծ և ծանր մագաղաթներն ուսին, կռացած քայլում է դեպի դրախտի դարպասները և վրդովվում, որ հրեշտակները իրեն տեսնելով՝ չեն շտապում օգնել և դեռ ավելին՝ դրախտի դարպասներն էլ իր առջև չեն բացում:

Հրեշտակներից մեկը հարցնում է.

- Այդ ի՞նչ ես քեզ հետ բերել:

Ճգնավորը պարծենալով պատասխանում է.

- Այս մագաղաթների վրա իմ կատարած բոլոր սխրաքներն ու բարի գործերն եմ գրել, որպեսզի դրախտի բնակիչներին ցույց տամ և պատմեմ այդ ամենի մասին: Մի՞թե արժանի չեմ դրախտ մտնելու, երբ հրաժարվեցի իմ ողջ ունեցվածքից, հարստությունից ու ճգնավոր դարձա և դրանից հետո նույնիսկ մի գրոշ չունեցա ամբողջ կյանքում:

Հրեշտակն ասում է.

- Ճիշտ է, հրաժարվեցիր ունեցվածքից ու հարստությունից, բայց քեզ պես շատերն են հրաժարվել ունեցվածքից, սակայն, ցավոք, քչերն են հրաժարվել փառքից...

Ճգնավորը լսում է, մտածմունքների մեջ ընկնում և իր մագաղաթները շալակած՝ ետ դառնում դեպի աշխարհ...

 

Հովհաննես Մանուկյան

29.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․