Գրքեր

Մարդկանց հանդեպ սերը Աստծու հանդեպ սիրո արտացոլումն է

Սուրբգրային ոսկե օրենքը հորդորում է բոլորին՝ ասելով, որ ինչ ցանկանում ենք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք պետք է անեք նրանց (Մատթ. 7:12): Այսինքն՝ քրիստոնյան ոչ ոքի ոչ մի բանով պարտական չի մնում, բացի միմյանց սիրելու պարտավորությունից (Հռոմ. 13:8)՝ այն էլ առանց որևէ հատուցում ակնկալելու: Քրիստոս Իր հորդորով օգնում է Իր հետևորդներին կյանքի ճշմարիտ ուղենիշ ունենալ և առաջ ընթանալով՝ ձեռք բերել իրական սեր: Քրիստոնյայի համար խորթ է հետևյալ հարցումը՝ ո՞վ է իմ մերձավորը, քանի որ նա միշտ առիթ է փնտրում իր սերն արտահայտելու նրա հանդեպ, ով դրա կարիքն ունի:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Անդրանիկ Բաբոյանի համար ավանդույթ է դարձել ամեն տարի՝ Ս. Ծննդյան տոնին ընդառաջ, իր աջակցությունը բերել եկեղեցու սոցիալական ծրագրին՝ տրամադրելով սննդամթերք: Այս տարի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը տրամադրված սննդամթերքը (շաքարավազ (1 տոննա), մակարոնեղեն (1 տոննա) (աջակցության ընդհանուր արժողությունը կազմել է 716 000 (յոթ հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ գումար) փոխանցեց Արցախից բռնի տեղահանված հարյուր ընտանիքի՝ յուրաքանչյուր ընտանիքին տրամադրելով 10-ական կիլոգրամ շաքարավազ և մակարոնեղեն:  

Մարդկանց հանդեպ սերը Աստծու հանդեպ սիրո արտացոլումն է, ինչպես որ եղբայրների հանդեպ սերը ծնողների հանդեպ սիրո արտացոլումն է: Սիրելով իր մերձավորին, ինչպես ինքն իրեն, քրիստոնյան ապահովում է իրեն այն ամենով, ինչ ակնկալում է իր համար և ցանկանում է ուրիշներից: Ոսկե օրենքով Քրիստոս ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի Իր հետևորդների գործողություններն ու տրամադրվածությունն ընդհանրապես: «Քրիստոս ցույց տվեց, որ աղոթքի հետ մեկտեղ անհրաժեշտ է աստվածահաճո կյանքով ապրել։ Նա չասաց՝ ինչ ուզում ես Աստծուց, արա այն մերձավորիդ, որ չառարկես՝ ինչպե՞ս է դա հնարավոր. Նա Աստված է, իսկ ես՝ մարդ։ Բայց Նա ասաց՝ եթե դու ինչ-որ բան ես ուզում քեզ հավասար մեկից, ապա նույնը արա նրա հանդեպ: Ի՞նչը կարող է սրանից ավելի հեշտ և ավելի արդար լինել: Այստեղից պարզ է դառնում, որ առաքինությունը մարդու համար բնական է, և մարդ երբեք չի կարող արդարանալ իր անգիտության համար»,- ասել է սբ. Հովհան Ոսկեբերանը:

 

 

Կարինե Սուգիկյան

 

24.11.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․