Գրքեր

Մասնագետը

Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդներ հավաքվում են և փորձում խմորից հաց պատրաստել, որը նրանց մոտ այնքան էլ լավ չի ստացվում: Իրենց ծանոթ փորձառու հացթուխներից մեկը նկատում է, գալիս, իր օգնությունն առաջարկում, սակայն այս մարդիկ մերժում են և, ընդհակառակը, իրենց խորհուրդներն առաջարկում հաց պատրաստելու վերաբերյալ: Արդյունքում սոված են մնում, որովհետև չեն կարողանում իրապես հաց պատրաստել, իսկ հացթուխը հեռանում է, երբ տեսնում է, որ փորձում են կիսատ-պռատ կերպով հաց պատրաստել սովորեցնել իրեն, այլ ոչ թե իր օգնությանը դիմել: Սոված մնացած մասնագետներից մեկն աղոթելով դիմում է Աստծուն.

- Մենք հմուտ մասնագետներ ենք և աստվածահաճո գործ ենք ուզում անել ու հաց պատրաստել, մյուս մարդկանց նաև հյուրասիրել, խնդիրն ինչո՞ւմն է, որ որոշ ժամանակ անց մեր նպատակը ձախողվում է:

Աստված պատասխանում է.

- Խնդիրը ձեր մեծամտությունն ու հոգու հպարտությունն է: Ձեզ համար մի հացթուխ ուղարկեցի, սակայն ձեր գիտությունն ու նախաձեռնությունն ավելին համարեցիք և Իմ կողմից ուղարկված մարդու խորհուրդները չլսեցիք:

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

05.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․