22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտության խոսքը` ձեր փրկության Ավետարանը, որին հավատալով կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով, որ մեր ժառանգության առհավատչյան է մինչև այն օրը, երբ կատարելապես կտիրանաք փրկությանը` ի գովություն Նրա փառքի (Եփես. Ա 13-14)։
Քանի դեռ մարդը չի ընդունել Մխիթարիչին, Սուրբ Գրքերի կարիքն ունի, որպեսզի բարու մտապահումը դրոշմվի նրա մտքում, հարատև ընթերցանությամբ նրա մեջ նորոգվի ձգտումն առ բարին, և նա պահպանի հոգին մեղսալից ճանապարհների աննկատ որոգայթներից մինչև մոլորությունները փարատող Հոգու զորությունները ստանալը... Իսկ երբ Հոգու զորությունն իջնի մարդու հոգեկան զորության վրա, այնժամ Գրքի օրենքի փոխարեն նրա սրտում կարմատավորվեն Հոգու պատվիրանները, և նա գաղտնաբար կսովորի Հոգուց և զգայական ձեռնարկի կարիք չի ունենա (ս. Իսահակ Ասորի):
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից