Գրքեր

Նվիրում

Թագավորի դեմ ապստամբած զինվորների ջոկատն ընկնում է շրջապատման մեջ և սպասում դատավճռի ու մահվան ժամին, քանի որ հսկայական բանակի առջև կռվելն անիմաստ է դառնում: Զրահավոր թիկնապահների ուղեկցությամբ զինված թագավորը մոտենում է ապստամբներին, իջնում ձիուց և ասում.

- Ներեցե´ք ինձ, որ չեմ կարողացել այնպիսի վերաբերմունք ցուցաբերել, որպեսզի ինձ ընդունեիք, այլ ոչ թե ապստամբեիք...

Ապստամբներն այդ անակնկալից ապշում են, քանի որ սպասում էին, թե մատնվելու էին դաժան դատաստանի ու դատավճռի: Եվ թագավորի այդպիսի մեծահոգի մոտեցումից զղջում են իրենց կատարած քայլի համար, դառնում նրա ամենահավատարիմ և նվիրյալ ջոկատներից մեկը:

 

Ուժեղ անհատները կարող են այդպես վարվել, իսկ թույլ մարդիկ նման դեպքերում դատաստանի ու վրեժխնդրության մեջ են տեսնում լուծումը: Այն, ինչը չի կարող իրագործել իշխանությունն ու ուժը, աստվածային սերն ու հոգևոր խոնարհությունը կարող են իրագործել և մարդկանց սրտերը վերափոխել:

 

Հովհաննես Մանուկյան

20.06.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․