19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր

«Ուր ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»

Օգոստոսի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Մարտիրոսյան ընտանիքին: Մարտիրոսյան ընտանիքում մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև աղջնակը՝ երկուսուկեսամյա Ռոզին: Փոքրիկը սրտի արատով է ծնվել և մեկ տարի առաջ սրտի վիրահատություն է տարել: Ռոզիի մայրիկը՝ Շահվալադյան Անահիտն (40 տ.), ասաց, որ երեխան սրտի վիրահատությունից հետո մինչ օրս բժիշկների հսկողության ներքո վերականգնողական բուժում է անցնում: Արև Ռոզին՝ իր քրոջ, ծնողների, տատիկի և հորեղբոր ընտանիքի հետ, բնակվում է Օհանովի 9/42 հասցեում:

«Բացի Ռոզիից նաև սկեսուրիս եմ խնամում, հինգ տարի առաջ ընկնելով՝ ոտքերը կոտրել էր և վիրահատությունից հետո առ այսօր քայլասայլակով է տեղաշարժվում: Ամուսնուս աշխատավարձի, սկեսուրիս և երեխայիս հաշմանադամության թոշակների գումարներով ենք փորձում ապրել»,- ասաց Անահիտը:

Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորն Անահիտին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Անահիտն իր շնորհակալությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին:

Եկեղեցու հայրերը հորդորում են երկրային հարստությունը ողորմածությամբ երկնային դարձնել, որպեսզի երկնքում գտնվող մարդու գանձերը մարդուն դեպի երկինք ուղղորդեն: Անցողիկ հարստությունը ողորմածությամբ երկինք տանողը, այնտեղ է տանում նաև իր սիրտը, ինչի մասին վկայում է Քրիստոս. «Ուր ձեր գանձն է, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Ղուկ. 12:34):

 

Կարինե Սուգիկյան

29.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․