Գրքեր

Ո՞ւր ես գնում

Տափաստանում ապրող մի կոլեկցիոներ բերում է գեղեցիկ, դատարկ կճուճներ, հախճապակյա բաժակներ, իրեր և շարում է իր տան բակում, դուրս գալիս, գնում միևնույն ճանապարհով, որպեսզի ևս այդպիսի իրեր բերի: Նա շատ է ուզում, որ մեծ հավաքածու և թանգարան ունենա, որտեղ բազմաթիվ մարդիկ կգան և իրենց գովեստը կհայտնեն: Ճանապարհին հանդիպում է ծանոթ ծերունուն, ով հարցնում է.

- Ո՞ւր ես գնում:

Կոլեկցիոները պատասխանում է.

- Նորից եմ ասում` շարունակում եմ գեղեցիկ հախճապակյա իրեր բերել, որպեսզի մեծ հավաքածու դարձնեմ, թեև ծարավից տանջվում եմ, Աստծուն խնդրում եմ, որ ինձ ցույց տա որևէ ջրհոր, որտեղից կարող եմ ջուր վերցնել, սակայն այդպես էլ խնդրանքս իրականություն չի դառնում:

Ծերունին ասում է.

- Ամեն անգամ այստեղ համբերատար կանգնած քեզ հորդորում եմ՝ եկ ինձ հետ դեպի մոտակա լեռը, որտեղ աղբյուր է հոսում, ուր ծարավդ կհագեցնես, սակայն քո փառասիրական ցանկության հետևից ես գնում, այլ ոչ թե Աստծուն ես լսում, դրա համար հոգիդ է նաև ծարավից տոչորվում ու տառապում...

 

Հովհաննես Մանուկյան

23.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․