19 Նոյեմբեր, Գշ, Հինանց պահքի Բ օր

Օրհնության ստացում

Ինչպե՞ս կարող են օտարները` այլահավատները, օրհնության արժանանալ: Այս հարցի պատասխանը տալիս է Եփեսոսի մանուկների օրինակը: Եփեսոսի քառասուն քրիստոնյա զինվորներին գցել էին սառած լիճը, որպեսզի ցրտից մեռնեն, և գայթակղության համար մեծ խարույկ էին վառել ափին: Եթե մեկն ուրանար Քրիստոսին, կարող էր ելնել ափ և տաքանալ: Զինվորներից մեկը չի դիմանում և ափ է ելնում, սակայն իսկույն մեռնում է: Այդ ժամանակ նահատակվող զինվորների վրա լուսե պսակներ են իջնում երկրքից, որը տեսնելով հեթանոս զինվորներից մեկը իրեն սառած լիճն է գցում` բացականչելով. «Ես էլ եմ քրիստոնյա, ես էլ եմ Քրիստոսին պաշտում»: Այդ հեթանոսը ևս արժանանում է պսակի, որից հրաժարվել էր ուրացյալ քրիստոնյան: Սա ցույց է տալիս, որ աստվածային օրհնության արժանանալու պայմանը Քրիստոսին հավատալն է, քանզի եթե չեն հավատում այն աղբյուրին, որից գալիս է օրհնությունը, կամ իրենց համար փակում են այն, ապա չեն կարող դրանից օրհնություն ստանալ: Սա նաև նշանակում է, որ այլ հավատքի պատկանողները, այլ կրոնների հետևորդները չեն կարող մեր Եկեղեցում օրհնության արժանանալ, եթե չհավատան Ճշմարիտ Աստծուն: Եկեղեցական կանոնագրքի կանոնը նույնիսկ արգելում է այլահավատներից օրհնություն առնել, քանզի, ինչպես նշում է կանոնը, նրանցը օրհնություն չէ, այլ անմտություն և բարկություն: Մեկ այլ կանոն արգելում է անհավատների կամ հերձվածողների հետ աղոթքի կանգնել ու աղոթել: Համապատասխան մի կանոնով արգելված է նույնիսկ այլահավատների կամ հերձվածողների հետ խնամիություն անել, բացառությամբ այն դեպքի, երբ նրանք ճշմարիտ աստվածպաշտության են դառնում և հավատում են Ընդհանրական Սուրբ Եկեղեցուն:

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

15.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․