19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Պատմուճանը

Մի բարեպաշտ արհեստավոր աղոթում է, որպեսզի Երկնավոր Հայրն օգնի հանապազօրյա հացը վաստակելու: Աստված լսում է նրա աղոթքը: Եվ մի շինականի միջոցով գեղեցիկ հախճապակյա ափսեներ է որպես նվեր ուղարկում:

Բարեպաշտ մարդն ուրախանում է, այդ ափսեները շուկայում վաճառում և փոքրիկ գումար վաստակում, ետ դառնում տուն` գոհություն հայտնելով Աստծուն և որոշելով այդ գումարից մի փոքր էլ հատկացնել իրենց գյուղի եկեղեցու համար: Ճանապարհին ավազակներ են հայտնվում, հափշտակում այս մարդու գումարը և մի պատառոտված, փոշոտ պատմուճան թողնելով հեռանում: Արհեստավորը շատ է տխրում և ասում.

- Տե՛ր Աստված, մի փոքրիկ գումար էի վաստակել, սակայն այս փորձանքն եղավ: Այժմ դատարկաձեռն եմ վերադառնում ու հոգևոր նպատակների համար էլ ոչինչ չեմ կարող անել: Իբրև մխիթարություն վերցնում է պատառոտված պատմուճանը, գցում ուսին, մտքերով տարված շարունակում ճանապարհը: Թագավորական գնդի զինյալ հեծյալներ են մոտենում և շրջապատում` բարձրաձայն ասելով.

- Ահա գտանք նրան:

Արհեստավորը սրտատրոփ մտածելով, որ այս անգամ էլ մի նոր փորձանք է իրեն սպասում, դողդոջուն ձայնով հարցնում է, թե ո՞ւմ գտաք: Հեծյալներից մեկն իջնում է ձիուց և պատասխանում.

- Մեր թագավորը ժառանգ չուներ և իր կտակի համաձայն` ավազակների կողմից գողացված այն պատմուճանն ով գտնի և կրի իր ուսերին, որն այժմ դու ես կրում, պետք է ժառանգի նրա կարողությունը և թագավորությունը: Այժմ դու ես մեր արքան:

Աստծո առատաձեռնությունն ու կամեցողությունն անսահման են մարդու հանդեպ...

 

Հովհաննես Մանուկյան

15.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․