Գրքեր

Քամին

Անհանգիստ քամին մտածում է, թե այսօր էլ օրն ինչպես անցկացնի, որպեսզի այն իմաստավորված անցնի, և ծովի վրա փոթորիկ է բարձրացնում, հսկայական ալիքներն իրար բախում, ժայռերին հարվածում, նավեր խորտակում, այնուհետև որոշում է ցամաքն ու ծովն իրար խառնել, ծառերն արմատախիլ անել և հսկայական մրրիկ բարձրացնել, բայց զգում է, որ դրանից էլ չի խաղաղվում և գնում է Արարչի մոտ ու հարցնում.

-Տե´ր Աստված, ի՞նչ անեմ, որպեսզի մշտապես հանգիստ առնեմ:

Եվ Արարիչը պատասխանում է.

-Այլևս` խաղաղություն և ոչ մի գործ, խաղաղվի´ր և իմ խոսքին սպասիր, որպեսզի նավերը ծովի վրա կարող լինեն նավարկել, և այսուհետ Ես նաև քո միջոցով նրանց իրենց հանգրվանն առաջնորդեմ...

 

Մարդու ներաշխարհն էլ երբեմն այսպես է լինում` փոթորկվում..., և մարդու հարցն ուղղված Աստծուն, թե ի՞նչ գործ ու աշխատանք անի, պատասխանը հնչում է` այլևս` խաղաղություն..., և ոչ մի գործ...:

Երբ մարդ հասնում է խաղաղության այդ հանգրվանին, Աստծո զորությունը սկսում է փայլատակել նրա մեջ:

 

Ավետարանն ասում է.  “ Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք” (Հովհ. 14.26)”:

 

Հովհաննես Մանուկյան

05.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․