Գրքեր

Սառցե սյունը

Ամեն առավոտ արծիվը դիմավորում է արևածագը` կանգնելով մի ժայռի վրա: Ծովի ափի ավազների վրա իջած ճայը տեսնում է, նախանձում և ասում.

- Ինքս ավելի բարձր ժայռի վրա կթռչեմ և այդտեղից արևածագը կդիմավորեմ:

Եվ ծովում լողացող մի բարձր սառցե սյուն է տեսնում և խրոխտ կանգնում դրա վրա՝ արևածագը դիմավորելու: Նայում է դեպի ժայռը, բայց այս անգամ արծվին այնտեղ չի տեսնում: Երբ արեգակի ճառագայթները դուրս են գալիս, սառցե սյունը փլուզվում է, և ճայը հայտնվում ծովի մեջ: Թրջված դուրս է գալիս, իսկ արծիվն ասում է.

- Երբ լսեցի, որ ուզում ես ինձ պես բարձրանալ ժայռը և դիմավորել արևածագը, որոշեցի այդ տեղը քեզ համար թողնել, իսկ ինքս երկնքում սավառնել և այդտեղից դիմավորել արեգակի ջերմագին ճառագայթները:

Ճայը լսում է, արծվի մեծահոգությունից զարմանում, բայց շնորհակալություն հայտնելու փոխարեն տրտնջալով պատասխանում է.

- Դու կարող ես այնքան բարձր սավառնել, որ ժայռն էլ ինձ չի փրկի, որպեսզի ես քեզանից ավելի վեր լինեմ...

Նախանձն այրում է մարդու հոգին և այն բարձրացնում սառցե սյան վրա, որը, սակայն, փլուզվում է սիրո և խոնարհության ջերմության ճառագայթներից...

 

Հովհաննես Մանուկյան

31.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․