Գրքեր

«Սերն այն ժամանակ է երջանիկ, երբ ինքն իրեն է զոհում»

Քրիստոսի կողմից հիմնադրած կրոնը՝ քրիստոնեությունը, մարդուն պատմում է աշխարհի ծագման, կյանքի նպատակի, մահվան և մարդու հավիտենական ապագայի մասին: Քրիստոս իր պատգամներով լուծեց կյանքի հակասությունները, վերացրեց բազում կասկածներ ու տարակուսանքներ, լուսավորեց կյանքի մութ ուղիները, ուղղորդեց մարդուն պայքարելու չարի և մեղքի դեմ ու հաղթահարած ընթանալու դեպի Աստված: Քրիստոնեությունը մարդկությանը շնորհեց անգին հնարավորություններ՝ մեղքից ազատագրվելու, աստվածանալու և փրկության արժանանալու հնարավորություններ:  Քրիստոնյան դեպի Աստված իր ընթացքն արժևորվում է ոչ այլ կերպ, քան սիրո ծառայությամբ: Քրիստոնեական սիրո մասին Ղևոնդ վարդապետ Դուրյանն ասել է. «Այդ սերը փնտրում է մարդկային թշվառություններն ու մեղմացնում դրանք և մխիթարում, և սերն այն ժամանակ է երջանիկ, երբ ինքն իրեն զոհում, նվիրում է անհունաբար ու անբավորեն»:

Հոկտեմբերի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, եկեղեցու սոցիալական ծրագրի շրջանակում,  Արցախից բռնի տեղահանված  Դանիելյան Նինային (65 տ.) փոխանցեց դրամական աջակցություն  (100 000 դրամ), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Արմեն Այունցը: Նինան իր երեք տղաների և տղաներից երկուսի ընտանիքների հետ միասին բռնի տեղահանվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից: Բազմանդամ ընտանիքի հայրը զոհվել է Արցախյան առաջին հերոսամարտի ժամանակ, իսկ երկու տղաները մասնակցել են Արցախյան քառօրյա, 44-օրյա և  2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմներին: Այժմ ընտանիքը բնակվում է Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի Մրգավետ գյուղի Ավ. Իսահակյան 16 հասցեում:

 

Կարինե Սուգիկյան

25.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․