Գրքեր

Ստուգիր քեզ

Վանքերից մեկում մի վանական տեսավ, թե եղբայրներից մեկն ինչպես է երեկոյան խավարում անցնում ցանկապատի վրայով ու դեպի գյուղ գնում: «Անառակի մեկն է, գնաց անառակություն անելու»,- մտածեց նա: Նույն պատկերը մեկ ուրիշը տեսավ: «Գող է, գնաց գյուղ գողություն անելու»,- մտածեց այս մյուսը: Երրորդը մտածեց. «Աստծո ծառաներից մեկն է, գնաց գաղտնի ողորմություն բաժանելու»:

Հարց է ծագում, թե միևնույն իրադրության նկատմամբ ինչո՞ւ է երեք տարբեր ռեակցիա առաջանում: Որովհետև յուրաքանչյուրն իր արշինով է չափում: Անառակի համար ողջ աշխարհն անառակությամբ է զբաղված: Գողի համար ամբողջ աշխարհը գողություն է անում: Աստծո ծառայի համար ողջ աշխարհն Արարչին է գոհացնում: Մենք էլ մեզ ստուգենք ըստ այս կաղապարի…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

29.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․