Գրքեր

«Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև»

Սեպտեմբերի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց մանկուց 1-ին խմբի հաշմանդամ Տոնոյան Կարինեին (65 տ.), որ բնակվում է Ծատուրյան 34 շ. 7 բն. հասցեում: Ծնողների մահից հետո Կարինեն սայլակի և քայլակի օգնությամբ միայնակ է հաղթահարում իր ամենօրյա խնդիրները: Երկու անգամ նա ընկել է և ոտքի երկու ծանր վիրահատություն տարել: Տարին մեկ անգամ նա «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ում բուժումներ է ստանում: Կարինեն հաշմանդամության և ընտանեկան նպաստի գումարներով փորձում է հոգալ իր նվազագույն կարիքները: «Այսպես մեն-մենակ ապրում եմ, ուրիշների ուրախությամբ ուրախանում եմ, տխրություններով՝ տխրում»,- ասաց Կարինեն: Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Կարինեին հանձնեց ամերիկահայ տեր և տիկին Բեմփեյանների կողմից տրամադրած դրամական օգնությունը (100 ԱՄՆ դոլար), որ ընտանիքը տրամադրել էր իր սանիկի՝ Լորին-Մարիի մկրտության առթիվ: Կարինեն անչափ շնորհակալ էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձանց:

Մոմավառությունը քրիստոնյային հիշեցնում է այն կարևոր միտքը, որ այրվող մոմի օրինակի համաձայն, ինքը ևս իր կյանքով պետք է լուսավորի իր շուրջը և լուսավորի իր հավատքով ու բարի գործերով: Քրիստոնյա լինել նշանակում է լույս տարածել այնտեղ, որտեղ խավար է, հույս, որտեղ միայն հուսահատություն է, սեր, որտեղ իշխում է ատելություն, նախանձ, անտարբերություն և թշնամություն: «Դո՛ւք եք աշխարհի լույսը: Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել: Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ այն դնում է աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին: Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5:14-16):

 

Կարինե Սուգիկյան

22.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․