Գրքեր

Թշնամուն ներելու մասին

Լիբիացի ոմն եղբայր եկավ աբբա Սիղվիանոսի մոտ` Պանփեոս լեռը, և ասաց   նրան. «Ինձ բազում չարիքներ  պատճառած թշնամի ունեմ, քանզի երբ ես գյուղում էի, իմ ագարակը հափշտակեց և բազմիցս դավաճանեց ինձ, վերջերս էլ կախարդություններ կիրարկելով՝ ջանաց վնասել ինձ, ուստի կամենում եմ իշխանի ձեռքը մատնել նրան»: Ծերը նրան ասաց. «Արա՛, որդյա՛կ, ինչպես հաճո է թվում քեզ»: Եղբայրը նրան ասաց. «Այո, աբբա՛, արդարև եթե խրատվի, նրա անձին օգուտ կլինի»: Ծերը դարձյալ ասաց. «Ինչպես որ քեզ հաճո թվա, այնպես էլ արա՛, որդյա՛կ»: Եղբայրը ծերին ասաց. «Արի՛, հա՛յր, աղո՛թք արա, և ես գնամ իշխանի մոտ»; Վեր կացավ ծերը, և սկսեցին աղոթել. «Հայր մեր, որ յերկինս….»: Եվ երբ հասան ասելու «Թող մեզ…», աբբա Սիղվիանոսն ասաց. «….Եվ մի՛ թող մեր պարտքերը, ինչպես որ մենք չենք թողնում մեր պարտապաններին»: Եղբայրն ասաց ծերին. «Այդպես մի՛ ասա, հա՛յր»: Ծերն ասաց. «Ինչո՞ւ, որդյա՛կ: Եթե կամենում ես գնալ իշխանի մոտ, որպեսզի քո վրեժը լուծի, Սիղվիանոսն այսօր ուրիշ աղոթք չի անի քեզ համար»: Եվ եղբայրը ծունկի գալով՝ ներեց իր թշնամուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

07.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․