Գրքեր

Վահանը

Բազում գրքեր կարդացած գրագիրը, որ ծուլանում էր աղոթելու մեջ, տեսիլք է տեսնում, ուր մի զինվոր հետ զրույցի է բռնվում և ասում.

- Ինչքան էլ սայրասուր և ամուր սուր ունես, առանց վահանի ո՞ւր ես շտապում մարտի բռնվել նետաձիգների գնդի հետ: Դեռևս նրանց չմոտեցած բազում անգամ քեզ կնետահարեն:

Զինվորը պատասխանում է.

- Եկա, որպեսզի քո վահանը վերցնեմ, բայց տեսնում եմ, որ այն չունես ու անպաշտպան ես, թեև հոգևոր մատյաններ ես գրում ու շատ գիտելիք ունես:

Գրագիրը զարմանում է այս խոսքերի վրա ու նկատում, որ պահապան հրեշտակն էր զինվորի տեսքով եկել և զգուշացնում էր, որպեսզի աղոթքին պատշաճ ժամանակ տրամադրի:

 

Հովհաննես Մանուկյան

14.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․