21 Դեկտեմբեր, Շբ
- Եկե՛ք զգանք, որ Քրիստոս մեր ընկերն է,- առաջարկեց հայր Պորֆիրիոսը։- Չէ՞ որ իրականում Նա մեր ընկերն է, բարեկամը։ Նա Ինքն է դա հաստատում, երբ ասում է․ «Դուք իմ բարեկամներն եք» (Հովհ․ 15։14)։ Եկեք Նրան նայենք ու մոտենանք որպես բարեկամի։
Մենք սայթաքո՞ւմ ենք, մեղք գործո՞ւմ․ սիրով ու վստահությամբ դիմենք Նրան։ Ոչ թե վախով, որ Նա կպատժի մեզ, այլ այն համարձակությամբ, որը տալիս է մեզ Նրան ընկեր համարելու զգացումը։ Ասենք․ «Տե՛ր, արեցի դա, ընկա, ների՜ր ինձ»։ Բայց միևնույն ժամանակ զգանք, որ Նա սիրում է մեզ, որ սիրով ու քնքշությամբ է ընդունում ու ներում։ Թող մեղքը չբաժանի մեզ Քրիստոսից։ Երբ մենք հավատում ենք, որ Նա սիրում է մեզ, իսկ մենք՝ նրան, մեզ օտար ու Նրանից բաժանված չենք զգում, անգամ, երբ մեղանչում ենք։ Մենք վստահ ենք Նրա սիրուն, և ինչպես էլ մեզ դրսևորենք, գիտենք, որ Նա սիրում է մեզ։
Ընկերը նա է, ում դու հարգում ես․․․ Եթե մենք ճշմարտապես սիրում ենք Քրիստոսին, ապա վախ չունենք, որ կկորցնենք Նրա հանդեպ հարգանքը։ Սրա մասին են Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը․ «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգները, թե՞ սուրը։ ․․․․որովհետև վստահ եմ, թե ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան ․․․․և ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով» (Հռոմ․ 8։35, 38-39):
Դա հոգու բարձրագույն ու միակ կապն է Աստծու հետ, որը ոչինչ չի կտրի, ոչինչ չի վախեցնի, ոչինչ չի սասանի։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը