Հարց 82 – Այդ ժամանակ Հիսուս նաև պատվիրեց` ասելով. «Ճանապարհին որևէ մեկին ողջույն մի՛ տվեք»: Ո՞րն է սրա իմաստը:



Գրքեր
Հարց 82 – Այդ ժամանակ Հիսուս նաև պատվիրեց` ասելով. «Ճանապարհին որևէ մեկին ողջույն մի՛ տվեք»: Ո՞րն է սրա իմաստը:

Պատասխան – Ամենից առաջ պետք է իմանալ ողջույնի մեկնությունը: Ում ողջույն է տրվում, դրանով վերջինիս համար Աստծուց խնդրվում է փրկության շնորհ և երկնային փառքի արժանի լինելու հնարավորություն: Այդ դեպքում ինչո՞ւ ճանապարհին ողջույն տալն արգելվեց: Որովհետև ճանապարհորդը, զբաղված լինելով, ողջույնի կարևորությունը չի կարող ընկալել և արժանի պատասխան տալ: Դրա համար Տերն ասաց. «Ճանապարհին որևէ մեկին ողջույն մի՛ տվեք»: Քրիստոս նաև ասաց. «Որ տուն մտնեք, նախ ողջույն տվե՛ք այդ տանը» (Մատթ. 10:12): Տուն ասելով հասկանում ենք Եկեղեցին, իսկ ճանապարհի վրա եղողը Եկեղեցուց դուրս գտնվողն է: Անշուշտ, այդպիսին արժանի չէ քրիստոնեական ողջույնի: Ուստի ասաց. «Ճանապարհին որևէ մեկին ողջույն մի՛ տվեք»:

Վերջապես հայտնի է, որ ճանապարհը երկրային է, որով, ինչպես գիտենք, ընթանում են աշխարհի հեշտությանն ու մեղքերին հետևողները: Վերջիններս ոչ միայն ողջույնի արժանի չեն, այլև այդպիսիներին արգելված է նույնիսկ ճանապարհորդության ժամանակ ընկերակցել: Նրանց մասին Սողոմոն Իմաստունն ասում է. «Ճանապարհ մի՛ գնա նրանց հետ, ոտքդ շեղի՛ր

նրանց շավիղներից» (Առակ. 1:15), քանզի այդպիսինները նման են ոտնակոխ աղբի և կավանման ցեխի:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․