19 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր
Հարց 56 – Գրված է, թե. «Այդ օրը Դավիթն ասաց. «Ով որ ուզում է կոտորել հեբուսացիներին, թող սրով հարձակվի կաղերի, կույրերի և Դավթի անձն ատողների վրա»: Դրա համար է, որ ասում են` կույրերն ու կաղերը չպետք է մտնեն Տիրոջ տունը» (5:8): Այստեղ երկու տարակուսելի բան կա. նախ ասաց` ամենքը, որ խոցվեցին և չի ամբողջացնում խոսքը, թե ինչ է լինում և երկրորդ` ինչո՞ւ ասաց` կույրերն ու կաղերը չմտնեն Տիրոջ տունը:

Պատասխան – Երբ Դավիթը Երուսաղեմի մեջ եղող բերդը պաշարեց, ուր պատսպարվել էին հեբուսացիները, սրանք բերդի մեջ դրին կույրերին ու կաղերին` Դավթի հետ պատերազմելու համար, որով և ցույց տվեցին բերդի ամրությունն ու Դավթի տկարությունը: Նաև հասկացրին, թե կաղերն ու կույրերն անգամ կարող են քաղաքը պաշտպանել: Այս կաղերն ու կույրերն իրենց լիրբ հանդգնությանն ապավինելով` Դավթի դեմ ելան` չնայելով իրենց կաղ ու կույր լինելուն: Այդ իսկ պատճառով, առողջների արածից ավելի, առավել հպարտություն համարվեց կաղերի ու կույրերի լրբությունը: Ուստի վճռվեց, որ նրանք չպետք է մտնեն Տիրոջ տունը, թեև չկարողացան, հեբուսացիների հետ անգամ, դեմ կանգնել Դավթին:

Մյուս տարակուսանքը ևս. «Ամենայն ոք, ով սրով հարվածի հեբուսացիներին», այս խոսքից մեկնիչներն այսպիսի հետևություն են անում` զորապետ լինի իսրայելցիների զորքերին: Հովաբ զորապետը, որ ընկած էր Դավթի աչքից, որոնում էր կտրիճության համար ժամանակ, որպեսզի առաջին աստիճանին հասնի, հանուն որի ամենքից առաջ անցավ, բարձրացավ բերդի վրա, հարվածեց, սատկացրեց կաղերին ու կույրերին և արժանի եղավ իր քաջության ու հաղթության պարգևին: Սակայն ինչպես լինելը թերի է գրված բուն բնագրում, ինչը թողնում ենք ներհուն իմաստունների քննությանը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․