Հարց 31 – Քրիստոս խաչի վրա աղոթեց Հորը խաչ հանողների համար՝ ասելով. «Հա՛յր, ներիր դրանց, որովհետև չգիտեն՝ ինչ են գործում» (Ղուկ. 23:34): Եթե Քրիստոսի հայցվածը Հայր Աստծուն ընդունելի եղավ, ուրեմն աստվածաչարչար հրեաները չդատապարտվեցին, իսկ եթե ընդունելի չեղավ, ուրեմն Հայր Աստված չընդունե՞ց Իր Միածին Որդու խնդրանքը:

Գրքեր

Պատասխան – Միածին Որդու խնդրանքն ընդունելի եղավ և միշտ էլ կլինի, ինչպես և Ինքը վկայեց, երբ չորսօրյա մեռած Ղազարոսին հարություն տալու ժամանակ ասաց. «Հա՛յր, գոհություն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր, և ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ» (Հովհ. 11:42-42): Նրանց համար միայն ընդունելի եղավ, ովքեր արժանի էին ընդունելու ներողության այս շնորհը: Դրանով հարյուրապետը և այնտեղ եղողներից ոմանք շնորհների և փրկության արժանացան: Բայց նրանք, ովքեր այս շնորհին արժանի չէին, դատապարտվեցին իրենց իսկ համառության պատճառով: Սրանց է վերաբերում մարգարեի բերանով վկայվածը. «Եվ իմ աղոթքն իմ ծոցը պիտի դառնա» (Սաղմ. 34:13):

Առաջին պատասխանի վկայությունը տե՛ս Կոռնելիոսի՝ «Մեկնութիւն Եսայեայ» գրքի մեջ (ԾԳ 12): Բայց Հարյուրապետի և նրա հետ եղողների հավատքի վկայությունը տե՛ս «Հայսմավուրք»-ում: Այս Ղուկիանոս հարյուրապետը միակնանի էր, սակայն երբ տեգով խոցեց Քրիստոսի կողը, այնտեղից բխած արյունը, կույր աչքին ցայտելով, լուսավորեց, և նա հավատաց ու նրա հետ նաև՝ երկու զինվորներ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․