23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր
Հարց 35 – Հակոբ Նահապետը երդվեցնում է Հովսեփին, որպեսզի վերջինս նրա մարմինը մահվանից հետո Եգիպտոսում չթողնի: Այդ մասին Սուրբ Գիրքն ասում է. «Եվ երդվեց նրան, մինչ Իսրայելը խոնարհվեց նրա գավազանի գլխի վրա» (Ծննդ. 47:31): Ո՞րն է Հակոբի այս երկրպագության իմաստը:

Պատասխան – Ոմանք ասում են, թե այսպես վարվելով՝ Հակոբը Հովսեփի երազը հաստատեց (Ծննդ. 37:9): Ուրիշները գտնում են, թե Աստծուն երկրպագեց: Սակայն Վարդան Վարդապետն ասում է, թե անկողնում նստած լինելով՝ իր ձեռքում գավազան ուներ, որ մատնանշում էր երկրպագելի կենաց փայտը և այդ իմաստով երկրպագություն արեց:

Հովսեփի երազի մեկնությունը, եթե կամենում ես իմանալ, այս էր. տեսնում էր Հովսեփը, որ արեգակը, լուսինը և տասնմեկ աստղեր իրեն էին երկրպագում: Հայրը երազն այսպես մեկնեց. ինքը, մայրը և տասնմեկ եղբայրներն իրեն պիտի երկրպագեն: Հիրավի, այն ժամանակ Հակոբ նահապետը բարկացավ Հովսեփի վրա այդ երազի համար, բայց հետո Աստված ի կատար ածեց այն, երբ Հովսեփը եգիպտացիների փարավոնի փոխարքան դարձավ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․