21 Հուլիս, Ուր, Վարդավառի պահքի Ե օր

Գրքեր
Բարև Ձեզ: Ես գիտեմ, որ տրադիցիոն <<բժշկություն>>, ինչպիսին օրինակ բիոհոսանքներով Ռեիկի բժշկությունն է , ինչպես նաև ցանկացած գուշակություն անընդունելի է և Աստծուց չէ: Կարող եք պարզաբանել ինչպես և որտեղ է գրված այս հարցի վերաբերյալ Աստվածաշնչում: Եվ ինչ վտանգի են ենթարկում իրենց մարդիկ, ովքեր ճարահատյալ կամ ուղղակի առանց անգամ վտանգի մասին կասկած ունենալու դիմում են նման բուժ-մեթոդների: Հուսով եմ հարցս անպատասխան չեք թողնի: Շատ շնորհակալ եմ:

Պետք է նշել, որ Ռեյկի բժշկությունը գուշակների հետ որևէ կապ չունի: Եթե Դուք Ձեզ համարում եք Հիսուս Քրիստոսին հավատացող և հետևորդ, պետք չէ, որ բժշկություն փնտրեք անհայտ ծագման աղբյուրի մոտ: Եթե Ռեյկի բժշկությունը ապաքինում է խոստանում տիեզերական էներգիայի կիրառմամբ, ապա հավատացյալ մարդու փնտրտուքը պետք է նրան տանի Հիսուս Քրիստոսի մոտ, ինչպես տեսնում ենք Ավետարանում, որտեղ բոլոր հիվանդները, կույրերը, կաղերը, անդամալույծները, բոլորը գալիս էին Նրա մոտ բժշկվելու: Քրիստոս՝ մեր Տերը, երբեք Իր մոտ եկածներին այլ տեղեր չուղարկեց:
Այդ արևելյան բժշկությունները, կենսաձևերը այսօր շատացել են մեր կյանքում, և ամեն քայլափոխի նման բաներ են առաջարկվում մեզ: Արևելյան կենսափիլիսոփայությունը, կրոնները դեպի Ճշմարիտ Աստված չեն առաջնորդում: Քրիստոս ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6): Մարդը վնասում է իրեն՝ չիմանալով, թե ինչ զորության ներքո է ընկնում: Ավանդական բժշկության պարագայում ամեն ինչ պարզ է և բացահայտ: Իսկ այդ Ռեյկի բժշկությունը մենք չգիտենք ինչ զորությամբ է կատարվում: Սատանան կարող է մարդուն Աստծուց հեռացնելու համար ամեն ինչ անել, թեկուզ ժամանակավոր ապաքինում շնորհել:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․