Գրքեր

Աղոթքի ուժը

Հուլիանոս Ամբարիշտը, երբ կամենում էր Պարսկաստանի վրա հարձակվել, մի դև ուղարկեց արաբների երկիրը` իրեն տեղեկություններ բերելու Պարսկաստանի կողմերից: Դևը վերադարձավ տասնհինգ օր հետո, և Հուլիանոսը հարցրեց ուշանալու պատճառը: Եվ դևն ասաց. «Հապաղեցի, սակայն ոչինչ չքաղեցի, քանզի այն երկրում մի մենակյաց կար, որ աղոթքներով արգելեց ինձ որևէ բան իմանալ, իսկ ես տասնհինգ օր ջանացի շեղել նրան աղոթքներից, որպեսզի կարողանամ կատարել իմ գործը, բայց  չկարողացա»: Եվ Հուլիանոսն ասաց. «Պարսկաստանից հաղթությամբ վերադառնալիս ես այդ վրեժը կառնեմ նրանից»: Լսեց այս ամենը  Եվտիքես անունով մի իշխան, գնաց այն մենակյացի մոտ և դարձավ անվանի կրոնավոր: Իսկ Հուլիանոսը սպանվեց Պարսկաստանում, և նրա հետ խափանվեցին նրա բոլոր չար խորհուրդները:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․