Երկու եղբայրներ կալանավորվեցին հավատի համար և վկայեցին Քրիստոսին, ապա տանջանքների ենթարկվեցին և գցվեցին բանտ, սակայն նրանք միմյանց հանդեպ սրտմտություն ունեին: Եվ երբ փակվեցին բանտի մեջ, նրանցից մեկը ծունկի եկավ մյուսի առջև և ասաց. «Առավոտյան մենք վախճանվելու ենք. թողնենք մեր թշնամությունն ու նախանձը»: Իսկ մյուսը չկամեցավ անել այդ: Եվ երկրորդ օրը դարձյալ տարան տանջելու, և նա, որ չթողեց ոխն ու չհաշտվեց եղբոր հետ, առաջին իսկ տանջանքից հաղթվեց և հավատից ընկավ: Իշխանը նրան ասաց. «Ինչո՞ւ երեկ ինձ չլսեցիր և այսքան հարվածների ենթարկվեցիր»: Իսկ նա պատասխանեց. «Այն պատճառով, որ չհաշտվեցի եղբորս հետ և ոխ պահեցի նրա հանդեպ` պակասեցի Աստծո օժանդակող շնորհից և հավատից ընկա»: Իսկ այն մյուս եղբայրը, որ հաշտությամբ խոնարհվեց, արժանի եղավ արյան վկայության և մահվան՝ հանուն Քրիստոսի: Ահա, ով չի սիրում իր եղբորը և նենգությամբ է ապրում, Աստված հեռացնում է նրանից իր օժանդակության շնորհը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016