1 Մարտ, Բշ, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Այսօր Նավասարդ Սրբազանի եպիսկոպոսական օծման տարեդարձն է

Գերաշնորհ Սրբազան Հա´յր,

Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության եպիսկոպոսական ձեռնադրության տարեդարձը:

Ձերդ Սրբազնության բարեխնամ առաջնորդությամբ թեմական կառույցները և հավատացյալ ժողովուրդն առաջնորդվում են հոգևոր ու ազգային կյանքի վերարժևորման մշտանորոգ տեսլականով:

Աղոթում ենք, որ Աստված պարգևի քաջառողջություն և անսպառ եռանդ՝ եպիսկոպոսական բարձունքից հովվելու Ձեզ վստահված՝ Քրիստոսի հոտը Սուրբ Հոգու առաջնորդությամբ՝ ի շինություն Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր կյանքի, ի զորացումն Առաքելական Մայր Եկեղեցու և ի փառս Աստծո:

Մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ և Օծեալ Աջոյն

 

15.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․