21 Դեկտեմբեր, Շբ
Թրթուրը բարձանում է մի հսկա ծառի վրա ու ինքնագոհ հիացմունքով նայելով դեպի հեռուն ասում.
-Ինչ լավ է սողալը, միայն սողալով կարելի է ազատություն ձեռք բերել ու բարձրանալով այս անմատչելի ճյուղերի վրա վայելել երկնքի բարձունքը:
Ամենաբարձր ճյուղերից իջնում է մի գեղեցիկ թիթեռ ու պատասխանում.
-Երբ քեզ նման թրթուր էի, կարծում էի, թե ազատությունը սողալու մեջ է, բայց երբ վերափոխվեցի ու թիթեռ դարձա ու դեպի վեր թռչելով երկնային հորիզոնի անսահմանությունը տեսա, հասկացա, թե ինչ է իրականում ազատությունը…
21-րդ դարի մարդկանցից շատերը կենդանական բնազդն ու ցանկությունները դարձրել են ազատության չափանիշ, բայց չէ՞ որ երկրի վրա սողալով չէ, որ մարդ ազատություն է ձեռք բերում, այլ հոգևոր զարթոնք ապրելով, մեղքի կապանքներից ազատագրվելով և երկնային անսահամանություն թափանցելով…
Հովհաննես սրկ. Մանուկյան