Գրքեր

Դատելու մասին

Ծեր Մարկոս Եգիպտացին երեսուն տարի դուրս չեկավ իր սենյակից, և քահանան  ինքն էր երբեմն տոն օրերին գնում նրա մոտ և պատարագ մատուցում: Եվ մի օր նրա մոտ մի դիվահարի բերեցին` բժշկվելու համար, ով, նախքան քահանայի ներս մտնելը, ասաց. «Քահանան պոռնկության ոգի ունի, թո՛ղ չպատարագի»: Եվ ծերն ասաց. «Ամեն ոք մեղքը դուրս է հանում, իսկ դու ներս բերիր: Չէ՞ որ գրված է` մի՛ դատեք, որ չդատվեք (Մատթ. Է 1, Ղուկ. Զ 37-38): Եթե մեղավոր է, Աստված քավություն կտա նրան, քանզի գրված է. «Աղո՛թք արեք միմյանց համար, որ բժշկվեք (Հակ. Ե 16)»: Եվ երբ եկավ քահանան, Տերը կամեցավ գայթակղությունից զերծ պահել ծերին: Եվ պատարագի ժամանակ նա տեսավ, որ Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով, ձեռքը դրեց քահանայի գլխին, և քահանան լուսավորվեց որպես հուր, և  ասաց ծերին. «Եթե թագավորները թույլ չեն տալիս ապականված ձեռքերով սպասարկելու իրենց, ապա Երկնային արքան ինչպե՞ս թույլ կտա արատավորին  կանգնելու իր առջև, որչա՜փ առավել ևս աստվածային զորությամբ կմաքրի և կսրբի իր սպասավորներին և կպայծառացնի արժանիներին»: Դիվահարն ազատվեց դևից, արձակվեց խնդությամբ և փառավորեց Աստծուն իր շնորհների մեջ: Եվ այս ամենը տեսնելու արժանացավ հայր Մարկոսը, որովհետև չդատեց քահանային, և այսպիսի հայտնության նա արժանացավ Քրիստոսի շնորհներով:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

28.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․