Գրքեր

Եղբորը բնավ չդատելու մասին

Հայր Եղիասն ասաց. «Տեսա մի եղբոր, որ ձեռքին դդմով գողացված գինի էր պահում: Ես կամեցա ծաղրել դևերին, որ նրան այդ անել էին տվել, և ասացի. «Վե՛ր բարձրացրու ձեռքերդ, եղբա՛յր»: Նա դդումը թաքցրել էր փիլոնի տակ: Նա դողալով բարձրացրեց ձեռքերը, իսկ ձեռքին ոչինչ չկար՝ Աստծո շնորհով: Եվ սա նրա համար եմ ասում, որ ոչ ոք բնավ չդատի իր եղբորը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

28.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․