21 Դեկտեմբեր, Շբ
Մի մարդ, որ հավատում է Երկնային նախախնամության ամենակարողությանը, Աստծուց խնդրում է, որ իրեն դարձնի արագավազ ձիերի մրցույթի հաղթող և խոստանում է, որ այդուհետ միշտ պահքն ու աղոթքը, պատվիրանները կպահի, եկեղեցու արարողություններին մշտապես կմասնակցի: Անցնում է մի քանի տարի, սակայն այս մարդը մշտապես պարտվում է արագավազ ձիերի մրցույթի ժամանակ և միշտ վերջին տեղն է գրավում: Եվ շատ տխրում և ասում է.
-Տե՛ր Աստված, ես միշտ պահքն ու աղոթքը, պատվիրանները պահում եմ, եկեղեցու արարողություններին մշտապես մասնակցում եմ, ինչո՞ւ ինձ չես օգնում, որ այս մրցույթին հաղթող դառնամ: Այդժամ, Աստված ավանակի բերանը բացում է, որի վրա այդ մարդը նստած մասնակցում էր մրցույթին, և ավանակն ասում է.
- Ինչո՞ւ ես ինձ տանջում և տանջահար անում մինչև հիմա ու արագավազ ձիերի հետ այդ մրցույթին մասնակից դարձնում: Աստված քեզ կամենում է օգնել, ո՛վ անմիտ մարդ, վերջապես իմ վրայից իջիր և ձիու վրա նստիր, որպեսզի մրցույթում դու նույնպես հաղթես:
Հովհաննես Մանուկյան